ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի մասին ծաղրական տեսահոլովակ է հրապարակել

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի մասին ծաղրական տեսահոլովակ է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մասին ծաղրական տեսահոլովակ է հրապարակել, որտեղ վերջինս սարսափում է իր զանգից։

Տեսահոլովակում գլխավոր հերոսը սարսափով սպասում է ԱՄՆ նախագահի զանգին և օգնականին հարցնում, թե ինչ է ասելու Թրամփին։ «Կեղծ Սթարմերը» պատմում է իր օգնականին, թե որքան է վախենում ԱՄՆ «սքանչելի» նախագահից։

Ի պատասխան՝ օգնականը նրան խորհուրդ է տալիս «ինքն իրեն հավատարիմ լինել»։ Երբ վերջապես «Սթարմերը» վերցնում է լսափողը և լսվում է Թրամփի ձայնը, նա անմիջապես այն ցած է դնում։

Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս տարբեր հարցերի շուրջ քննադատել է Սթարմերին՝ նույնիսկ հայտարարելով, թե բրիտանացի այս վարչապետը «Ուինսթոն Չերչիլը չէ»։

  • Կիսվել: