կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Թրամփը խոստացել է շուտով վերջ դնել Իրանի հետ լարվածությանը

Թրամփը խոստացել է շուտով վերջ դնել Իրանի հետ լարվածությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ լարվածության կարգավորման իր մտադրության մասին մոտ ապագայում։

«Այո՛, ես սա կհասցնեմ ավարտին։ Այո՛, շուտով։ Այս կամ այն ​​կերպ, մենք սա կհասցնենք ավարտին։ Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ համաձայնագիր», – ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք նա մտադիր է պահպանել ամերիկյան զորքերը տարածաշրջանում մինչև համաձայնագրի կնքումը։

ԱՄՆ նախագահը նաև պարզաբանել է, որ ինքը ձգտում է համաձայնագրի, որը «կմնա ուժի մեջ նույնիսկ եթե ԱՄՆ-ը ունենա վատ և թույլ նախագահ»։

 

  • Կիսվել: