Թրամփը Իրանի պատասխանի համար հստակ ժամկետ չի սահմանել․ Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի պատասխանի համար հստակ ժամկետ չի սահմանել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։
Նա, մասնավորապես, նշել է «Շրջանառվող «3-5-օրյա ժամկետը» իրականությանը չի համապատասխանում։ Թրամփը որոշել է երկարաձգել հրադադարը, քանի որ Իրանը պետք է իրեն հավաքի։ Իրանի հրապարակային անհեթեթությունների մեծ մասը մենք անձամբ չենք լսում։ Իրանը պետք է հանձնի իր ունեցած հարստացված ուրանը։ Իրանը նույնիսկ չի կարող վճարել իր սեփական ժողովրդին շրջափակման պատճառով»:
Տեսանյութը՝ այստեղ:


