երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Թրամփը հրաժարվել է «նստած» բանավեճ անցկացնել Բայդենի հետ

Թրամփը հրաժարվել է «նստած» բանավեճ անցկացնել Բայդենի հետ

Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական ​​կուսակցությունից առաջադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ հրաժարվել է «նստած» բանավեճ անցկացնել երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ։

«Այսօր նրանք ասացին՝ մենք ուզում ենք սեղաններ գցել, որ դուք նստեք, ես ասացի՝ չեմ ուզում նստել, մենք կկանգնենք բանավեճի ժամանակ»,- ասել է Թրամփը։

Թրամփը բազմիցս ծաղրել է Բայդենի տարիքը և ֆիզիկական ու մտավոր կարողությունները։

  • Կիսվել: