շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին. CBS-ի լրագրող

Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին. CBS-ի լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, Х սոցցանցում տեղեկացրել է CBS հեռուստաալիքի լրագրողուհի Ջենիֆեր Ջեյկոբսը։

Նրա խոսքով՝  ԱՄՆ թիրախների ցուցակում են հայտնվել ռազմական օբյեկտներ։

Ինչպես նշել է Ջեյկոբսը՝ հղում կատարելով պաշտոնատար անձանց, Թրամփը ամերիկացի զինվորականների համար կանաչ լույս է վառել՝ ցամաքային հարվածներ հասցնելու Վենեսուելային դեռեւս մի քանի օր առաջ։

«ԱՄՆ-ը պատրաստ էր Սուրբ Ծննդին, բայց, աղբյուրների խոսքով, առաջնահերթությունը տրվեց Նիգերիայում գտնվող ԻՊ օբյեկտների ավիահարվածներին։ Սուրբ Ծննդին հաջորդած օրերին հարվածների ավելի մեծ հնարավորություններ ստեղծվեցին, բայց գործողությունը հետաձգվեց մասամբ եղանակային պայմանների պատճառով»,- գրել է լրագրողուհին։

  • Կիսվել: