չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի «ուժեղ հարվածն» Իրանի ղեկավարությանը

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի «ուժեղ հարվածն» Իրանի ղեկավարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կարող է «ուժեղ հարված» հասցնել Իրանի ղեկավարությանը, եթե դա անհրաժեշտ համարի: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող ցույցերին։«Ես ասել եմ, որ եթե նրանք որևէ վատ բան անեն այս մարդկանց նկատմամբ (խմբ.՝ ցուցարարների), մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց.... Մենք պատրաստ ենք դա անել», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ մինչ այժմ ցուցարարների շրջանում զոհերի մեծ մասը գրանցվել է հրմշտոցի հետևանքով։

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք Իրանի ղեկավարության կողմից իրանցի ժողովրդի զանգվածային սպանության դեպքում ԱՄՆ նախագահը կգնա նրանց օգնության։«Ես դա ասել եմ հստակ և պարզորոշ կերպով։

Մենք այդպես էլ կվարվենք», - ասել է Թրամփը:Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Զոհերի թվում կան իրավապահներ։

  • Կիսվել: