ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թրամփը հայտնել է՝ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն

Թրամփը հայտնել է՝ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթն աջակցում է իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջերս հայտարարել էր նախագահի թեկնածու լինելու իր մտադրության մասին, կաջակցի նրան ընտրություններում: Այս մասին նա ասել է Fox News-iն տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն։

Նա հայտարարել է, որ մի շարք նահանգներում թեկնածուների գրանցման ժամկետներն արդեն լրացել են: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Քայնե Ուեսթը պետք է ինչ-որ կերպ լուծի այդ խնդիրը:

«Նա լավ տղա է, մարդ, որի հետ ես լավ հարաբերություններ մեջ եմ, և կարծում եմ, որ վերջում նա կաջակցի մեզ»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Քայնե Ուեսթը հայտնել էր իր աջակցությունը Թրամփին:

  • Կիսվել: