հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Մամդանին ցանկանում է հանդիպել իր հետ

Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Մամդանին ցանկանում է հանդիպել իր հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին ցանկանում է գալ Վաշինգտոն և հանդիպել իր հետ։

«Նյու Յորքի քաղաքապետը ցանկանում է հանդիպել մեզ հետ, և մենք ինչ-որ բան կպարզենք», – լրագրողներին ասել է Թրամփը։

Նոյեմբերին Մամդանին հաղթեց Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում՝ դառնալով 21-րդ դարի ամենաերիտասարդ քաղաքապետը և առաջին մուսուլմանը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։

Մամդանին պաշտպանում է խանութների ստեղծումը, որտեղ հասանելի կլինեն մատչելի սննդամթերք, քաղաքի որոշ շրջաններում վարձակալության վճարների սառեցումը և ավտոբուսի տոմսերի վերացումը։

Թրամփը Մամդանիին կոմունիստ է անվանել՝ միաժամանակ խոստանալով դադարեցնել Նյու Յորքին տրամադրվող դաշնային օգնությունը։

  • Կիսվել: