ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն իրենց օդային տարածք ներխուժող ինքնաթիռները

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն իրենց օդային տարածք ներխուժող ինքնաթիռները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հարց են ուղղել վերջերս ռուսական կործանիչների կողմից ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը խախտելու մասին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես նշվում է, որ րագրողը Դոնալդ Թրամփին հարցրել է, թե արդյո՞ք նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք ներխուժեն դաշինքի օդային տարածք:

«Այո, կարծում եմ», — պատասխանել է Թրամփը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ինքնաթիռները մոտավորապես 5 ծովային մղոն խորությամբ թռիչքներ են իրականացրել ՆԱՏՕ-ի տարածքով և խափանվել են Իտալիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների կողմից, որոնք տեղակայված են Էմարի ավիաբազայում՝ Բալթյան օդային ոստիկանության առաքելության շրջանակներում։ Էստոնիան միջադեպը որակել էր որպես աննախադեպ դիտավորություն և հայտարարել, որ այդ առնչությամբ պորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ:  Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ընդգծել էր, որ այս տարի Էստոնիայի օդային տարածքը խախտվել է 4 անգամ, և Տալլինը կփորձի ամրապնդել իր օդային պաշտպանությունն իր դաշնակիցների օգնությամբ։

Իր հերթին ՆԱՏՕ-ն հաստատել էր ռուսական ինքնաթիռի խափանումը՝0 Մոսկվայի գործողություններն անխոհեմ անվանելով:

  • Կիսվել: