Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի թմրանյութերի արտադրությունը Կոլումբիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի հանդուրժի թմրանյութերի արտադրությունը Կոլումբիայում՝ մեղադրելով Բոգոտային աննախադեպ մասշտաբի կոկաին արտադրելու մեջ։
«Կոլումբիան թմրանյութերի որջ է։ Նրանք կոկաին են արտադրում այնպիսի քանակությամբ, որը մենք երբեք չենք տեսել, և նրանք այն վաճառում են, սակայն այլևս անպատիժ չեն մնալու։ Մենք այլևս դա չենք հանդուրժելու»,-ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Ամերիկացի առաջնորդը նաև վիրավորել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին՝ նրան անվանելով «սրիկա և ավազակ»։


