Թրամփը հայհոյել է Նաթանյահուին եւ նրան մեղադրել դավաճանության մեջ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անպարկեշտ ձեւով հայհոյել Է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ հայտարարել, որ նրա հետ չի շփվել այն ժամանակվանից, երբ նա Ջո Բայդենին շնորհավորել Է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ:
Այս եւ մյուս նյութերի հիման վրա թղթակիցը գրել Է «Թրամփի աշխարհը. աբրահամյան համաձայնագրերը եւ Մերձավոր Արեւելքի վերափոխումը» ("Trump՚s Peace: The Abraham Accords and the Reshaping of the Middle East") գիրքը. Բայդենին ուղղված Նաթանյահուի դիմումի տեսագրությունը Թրամփին ցույց Է տվել նրա կինը՝ Մելանյան:
«Այդ ժամանակվանից ես նրա հետ չեմ խոսել: Թող գնա...»,-հայտարարել Է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նախկին նախագահն ընդգծել Է, որ Նաթանյահուն իրեն «դեռեւս դուր Է գալիս», բայց ինքը նաեւ գնահատում Է «հավատարմությունը»: Ի տարբերություն Նաթայահուի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն անմիջապես չԷ, որ շնորհավորել են ԱՄՆ-ի ղեկավարին, քանի որ «զգում Էին, որ ընտրությունները կեղծված են», հավելել Է Թրամփը: