շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թրամփը Հարիսին մեղադրել է իր քաղաքական գաղափարները գողանալու մեջ

Թրամփը Հարիսին մեղադրել է իր քաղաքական գաղափարները գողանալու մեջ

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Լաս Վեգասում կայացած հանրահավաքի ժամանակ հանդես է եկել երկրում թեյավճարների հարկերի վերացման օգտին: Նա հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում կպայքարի աշխատավորների ընտանիքների համար։

ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն էլ, ի պատասխան, ասել է, թե Հարիսը «գողանում է» իր գաղափարները։ Գրում է Fox News-ը։ 

Նշենք, որ Թրամփը նախկինում բազմիցս արտահայտվել է թեյավճարների հարկերը չեղարկելու օգտին:

  • Կիսվել: