շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թրամփը հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ և նրան «ֆանտաստիկ կին» անվանել

Թրամփը հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ և նրան «ֆանտաստիկ կին» անվանել

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ժամանել է ԱՄՆ, որտեղ հանդիպել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպումը կայացել է Թրամփի երդմնակալության արարողությունից 2 շաբաթ առաջ՝ Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» կալվածքում:

Թրամփն ու Մելոնին միասին ընթրել են ու քաղաքական հարցեր քննարկել, գրում է dw.com-ը:

Թրամփն Իտալիայի վարչապետին «փոթորկի պես Եվրոպան և մնացած բոլորին գրաված ֆանտաստիկ կին» է անվանել:

Հայտնի է, որ Թրամփին «Մար ա Լագո»-ում արդեն այցելել են Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Հունգարի վարչապետ Վիկտոր Օրբանը:

  • Կիսվել: