շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ

Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Meta ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ, հայտնել է Semafor հարթակը։

Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյի նստավայրում։ Զրույցի մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Meta ընկերությունը հրաժարվելու է փաստերի ստուգման ծրագրից, մեղմացնելու է Facebook-ում, Instagram-ում հրապարակվող բովանդակության սահմանափակումները։

Ցուկերբերգը խոստովանել էր նաև, որ մինչ այս իրենք ենթարկվում էին որոշակի ճնշումների՝ Բայդենի վարչակազմի կողմից։

  • Կիսվել: