Թրամփը Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայում Խաղաղության խորհրդի համահիմնադիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայում Խաղաղության խորհրդի համահիմնադիր: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է Գազայի հակամարտության կարգավորման համապարփակ ծրագրի շրջանակում, որի վերաբերյալ ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև:
Նոր ձևավորվող Խորհուրդը և հարակից կառույցները պատասխանատու կլինեն տարածաշրջանի անվտանգության և վերականգնման համար:
Սպիտակ տունը հրապարակել է Գազայում խաղաղության և անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը: Հայեցակարգը կյանքի կոչելու նպատակով ստեղծվել է նաև գործադիր խորհուրդ, որին ի թիվս այլոց անդամակցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:


