ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփը ցանկանում է Սպիտակ տան պարահանդեսների դահլիճը կոչել իր անունով

Թրամփը ցանկանում է Սպիտակ տան պարահանդեսների դահլիճը կոչել իր անունով

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Սպիտակ տան նոր պարահանդեսների դահլիճն անվանել իր անունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC news-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։

Պարահանդեսների նոր դահլիճի կառուցումն արժեցել է 300 մլն դոլար։

79-ամյա Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2017-2021 թվականներին, նախագահության երկրորդ ժամկետը սկսվել է 2025 թվականի հունվարից։

  • Կիսվել: