Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Զելենսկին այժմ զրուցում է նախագահ Թրամփի հետ»,-նշել է նա:
Ավելի ուշ Զելենսկին հայտնել է. «Թրամփի հետ շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա։ Ես նրան տեղեկացրի մեր էներգետիկ ոլորտի դեմ Ռուսաստանի հարվածների մասին, քննարկեցինք մեր օդային պաշտպանությունն ամրապնդելու հնարավորությունները և այս առումով մեր կողմից պատրաստվող համաձայնագրերը»:


