Թրամփն ու Պուտինը մոտ ապագայում հանդիպելու ծրագրեր չունեն. աղբյուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում հանդիպելու ծրագրեր չունեն։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Նշվում է, որ նա նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զրույցն արդյունավետ էր:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր դիվանագետները քննարկել էին երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերը:


