չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմն անկեղծորեն շահագրգռված են Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում և ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Նման գնահատական է տվել Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է TASS-ը։

«Թրամփն անկեղծորեն աշխատում է կարգավորման ուղղությամբ և նա ցանկանում է ուկրաինական (հարցի) կարգավորումը, նա ցանկանում է այս հակամարտության կարգավորումը։ Եվ ջանքեր է գործադրում, ինչպես նաև նրա ողջ թիմն է ջանքեր գործադրում։ Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

  • Կիսվել: