Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել. Reuters
Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածների դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել և դրանք կյանքի կկոչի, եթե Մոսկվան չհամաձայնի դադարեցնել պատերազմը: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ որոշ սահմանափակումներ ուղղված են Ռուսաստանի բանկային հատվածի և ենթակառուցվածքների դեմ, որոնք օգտագործվում են նավթի մատակարարման համար:


