հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից, գրել է եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում։

«Ուկրաինայում մարտական ​​գործողությունները դադարեցնելու 28 կետանոց ծրագրով Թրամփի Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համարվել Եվրոպայի դաշնակից, որի հետ նույնիսկ չի խորհրդակցում իր սեփական անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ», - հայտարարել է Բորելը։

Նա նշել է, որ Եվրոպան պետք է ճանաչի ԱՄՆ քաղաքականության այս փոփոխություն» և համապատասխանաբար արձագանքի։ Թրամփի ծրագիրն ինքնին ցույց է տալիս ԵՄ-ի հանդարտեցման ռազմավարության ձախողումը։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ի զիջումները Թրամփի պահանջներին՝ ռազմական ծախսերի, սակագների, թվային կարգավորման, հարկման և էներգամատակարարման վերաբերյալ ոչ մի արդյունք չեն տվել։

  • Կիսվել: