ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփի առաջարկը հնարավորություն է, որը պետք է  օգտագործել՝ հակամարտությանը վերջ տալու համար. Գուտերեշը՝ Գազայի իրավիճակի մասին

Թրամփի առաջարկը հնարավորություն է, որը պետք է  օգտագործել՝ հակամարտությանը վերջ տալու համար. Գուտերեշը՝ Գազայի իրավիճակի մասին

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքները մասշտաբներով աներևակայելի հումանիտար աղետ են: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը ամբողջ տարածաշրջանում:

«Ազա՛տ արձակեք գերիներին՝ առանց որևէ պայմանի և անհապաղ։ Վե՛րջ տվեք բոլոր տառապանքներին: Մենք ականատես եղանք հումանիտար աղետի՝ ընկալելի սահմաններից դուրս մասշտաբներով։ Դադարեցրե՛ք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում: Հիմա՛»,-ասել է նա:

Գուտերեշը նշել է դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ասելով. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին առաջարկը հնարավորություն է տալիս, որը պետք է օգտագործել այս ողբերգական հակամարտությանը վերջ տալու համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև շեշտել է հրադադարի կայուն ռեժիմի և քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կանխել հետագա արյունահեղությունը և ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:

  • Կիսվել: