Թրամփ-Զելենսկի հանդիպումը երկու ժամով հետաձգվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը երկու ժամով հետաձգվել է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Թարմացված ժամանակացույց՝ ժամը 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 21:00-ին), որպեսզի նախագահը մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ երկկողմ հանդիպմանը»,- հայտարարել են վարչակազմից:
Ինչպես հայտնի է՝ բանակցությունները նախապես նախատեսված էին ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին): Միջոցառումը տեղի կունենա Պալմ Բիչում, որտեղ գտնվում են Թրամփի գոլֆի ակումբը և կալվածքը:


