երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Տորնադոների պատճառով  Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարվել

Տորնադոների պատճառով Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը ստորագրել է  հրաման, որով Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարվել՝ նահանգին պատուհասած տորնադոների պատճառով և հրամայvել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Կիրակի վաղ առավոտյան նախագահ Ջո Բայդենը Միսիսիպիում արտակարգ դրություն հայտարարեց և հրամայեց տրամադրել դաշնային օգնություն՝ լրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների օգնության ջանքերը 2023 թվականի մարտի 24-ից 25-ը ընկած ժամանակահատվածում տորնադոներից տուժած տարածքներում»,- ասված է հայտարարության մեջ։

Բայդենի հրամանը ներառում է օգնություն Միսիսիպիի իշխանություններին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կողմից:

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Միսիսիպիին պատուհասած մեկ տասնյակից ավելի տորնադոների հետևանքով զոհվել է 26 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Տորնադոն Լուիզիանա-Միսսիսիպի սահմանից հասել է Ալաբամա՝ թողնելով ավերածություններ իր 100 մղոն ճանապարհին: Քամու ուժգնությունը հասել է 35,7 մ/վ արագության։ Տեղական իշխանությունները գնահատում են տարերքի ազդեցության վնասը։

US: Biden declares emergency for Mississippi's storm recovery | Weather  News | Al JazeeraNew tornadoes menace Georgia as Biden approves disaster relief for  Mississippi - ABC NewsTornado kills at least 25 in Mississippi, Biden declares emergency as crews  dig through storm wrecka- The New Indian ExpressBiden declares emergency for Mississippi after massive storm kills at least  25 | The HillBiden declares emergency as crews dig through storm wreckage - POLITICOBiden approves Mississippi disaster relief, as tornado is classi - KAKE

  • Կիսվել: