շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տորնադոն հարվածել է Ֆրանսիայի հյուսիսին

Տորնադոն հարվածել է Ֆրանսիայի հյուսիսին

Կիրակի երեկոյան տորնադոն հարվածել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սոմ և Պա դե Կալե դեպարտամենտներին՝ ըստ տեղի պրեֆեկտուրաների՝ պատճառելով զգալի վնասներ։

Սոմ դեպարտամենտում վնասվել են մի քանի ենթակառուցվածքային օբյեկտներ և տներ, մի քանի տասնյակ շենքեր հոսանքազրկվել են։ Զոհեր չկան: Պա դե Կալեում, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վատ եղանակի հետևանքով տուժել է մեկ մարդ։ Շատ տներ ավերվել են։

BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ այս դեպարտամենտում հատկապես տուժել է Բիյուկուր կոմունան։ Վնասվել է եկեղեցու տանիքը և մի քանի շենք։ Քամու ուժգին պոռթկումներից ծառեր և էլեկտրասյուներ են վնասվել։ Բիյուկուրում տարհանվել է 150 բնակիչ։

  • Կիսվել: