Տոնգայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Տոնգա կղզիների տարածքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 133 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 22,4 հազար մարդ։ Օջախը գտնվել է 113 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։