Տոկմակի վրա ուկրաինական բանակի կատարած հարձակման հետևանքով զոհերի թվում երեխա կա
Տոկմակի վրա ուկրաինական բանակի կատարած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, երկու մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ռուսների կողմից Զապորոժիեի շրջանի նահանգապետ նշանակված Եվգենի Բալիցկին։
Նա նշել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել մի երեխայի և մի չափահասի դիեր։ Մաքրման և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական զինված ուժերի հրետակոծության արդյունքում Զապորոժիեի շրջանի Տոկմակում մասամբ ավերվել է հինգ բնակելի շենք, այդ թվում՝ մեկ մասնավոր։ Հրթիռակոծությունից հետո հրդեհներ են բռնկվել առանձնատանը և երեք երկհարկանի տներում: Կրակը մարվել է: