Թող կանայք հարգված ու պաշտպանված լինեն. Հռոմի Պապի ուղերձը
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապն ավարտել է հովվապետական այցը Իրաք և վերադարձել Հռոմ: Այցի ավարտին նա կոչ է արել հարգել ու պաշտպանել կանանց: Այս մասին նա գրել Է իր թվիթերյան էջում՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Ֆրանցիսկոս Պապը, մասնավորապես, գրել է. ՛՛Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր կանանց, հատկապես Իրաքի խիզախ կանանց, որոնք շարունակում են կյանք պարգևել ՝ չնայած բռնությանը և վերքերին։ Թող կանայք հարգված ու պաշտպանված լինեն: Թող նրանց ուշադրություն պարգևեն ու հնարավորություններ բացեն՛՛: