երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թող բոլորը խելքի գան․ Չավուշօղլուն Հունաստանին ուղղված ռազմատենչ հայտարարություններ է արել

Թող բոլորը խելքի գան․ Չավուշօղլուն Հունաստանին ուղղված ռազմատենչ հայտարարություններ է արել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հանդես է եկել Հունաստանի դեմ ռազմատենչ հայտարարություններով։ Արտաքին գործերի նախարարն իր նախազգուշացումներն է ուղարկել ՆԱՏՕ-ի անվանական դաշնակցին՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած համաժողովում:

«Թող բոլորը խելքի գան։ Մասնավորապես, մենք Հունաստանին ասում ենք` մի եղեք գործիք սխալ ձեռքերում, դադարեցրեք հրահրումները, որովհետև Թուրքիայի բարեկամությունը ամուր է, իսկ զայրույթը սարսափելի: Մի մոռացեք դրա մասին»,- ասել է Չավուշօղլուն։

«Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: