երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած «Տիտան» սուզանավի անձնակազմը մահացել է․ ովքե՞ր են նրանք

«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած «Տիտան» սուզանավի անձնակազմը մահացել է․ ովքե՞ր են նրանք

«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած «Տիտան» սուզանավի անձնակազմը մահացել է, հայտնում է ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը։ Նշվում է, որ «Տիտան» սուզանավի բեկորները հայտնաբերվել են «Տիտանիկի» առջևի մասից 200 մետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ խորասուզումից որոշ ժամանակ անց բատիսկաֆը կորցրել էր կապն օպերատոր նավի հետ: Ատլանտյան օվկիանոսում որոնողա-փրկարարական աշխատանքները թեև շարունակվում էին, սակայն փորձագետները նշում էին՝ թթվածինն սպառվում է։

«Տիտան» կոչվող սուզանավում եղել է 5 մարդ։

◼️ Համիշ Հարդինգը սուզանավի նավապետն է։ Նա բրիտանացի միլիարդատեր էր, որը թռել է տիեզերք և կատարել աշխարհի ամենաարագ շրջագայությունը։

◼️ Սթոքթոն Ռաշը OceanGate-ի հիմնադիրն է: Նա հանդես էր գալիս շրջագայությամբ և գրեթե ամեն անգամ ուղեկցում էր զբոսաշրջիկներին։

◼️ Պոլ-Անրի Նարջոլեն պրոֆեսիոնալ ջրագնաց է և «Տիտանիկի» աշխարհի առաջատար փորձագետներից մեկը: Իր կյանքի ընթացքում նա «Տիտանիկի» խորտակման վայր է իջել գրեթե 40 անգամ։

◼️ Քիմիական արդյունաբերության միլիարդատեր Շահզադա Դաուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը։

  • Կիսվել: