TikTok-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Մոնտանա նահանգի դեմ՝ կապված սոցիալական ցանցի արգելքի հետ
TikTok-ը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դաշնային դատարան՝ պնդելով, որ հավելվածն արգելելու մասին Մոնտանա նահանգի որոշումը խախտում է ազատ խոսքի սահմանադրական իրավունքը: Ընկերության ղեկավարը վստահ է, որ կկարողանա հասնել այդ արգելքի չեղարկման: Այս մասին հաղորդում է France24 պարբերականին:
TikTok-ի գործադիր տնօրեն Շու Զի Չուն Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ Մոնտանա նահանգի ընդունած որոշումն անվանել է հակասահմանադրական և վստահություն է հայտնել, որ ընկերությունը կշահի դատական գործընթացում: