շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թիչքների սահմանափակումը ՌԴ-ում երկարացվեց մինչև մայիսի 25-ը

Թիչքների սահմանափակումը ՌԴ-ում երկարացվեց մինչև մայիսի 25-ը

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների մի շարք օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև այս տարվա մայիսի 25-ը, ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա քաղաքների օդանավակայաններ։

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին Ռուսաստանը քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական հատվածում։

 

  • Կիսվել: