չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Տիբեթում երկրաշարժից հետո 646 հետցնցում է արձանագրվել

Տիբեթում երկրաշարժից հետո 646 հետցնցում է արձանագրվել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժից հետո 646 հետցնցում է գրանցվել, տեղեկացնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
 
«Հունվարի 8-ի դրությամբ` ընդհանուր առմամբ գրանցվել է 646 հետցնցում` 2,0 մագնիտուդից ցածր՝ 422, մինչև 3,0 մագնիտուդով՝ 192, 3,0-ից մինչև 3,9 մագնիտուդով՝ 28, 4,0-ից մինչև4,9 մագնիտուդով՝ 4 հետցնցում», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հունվարի 7-ի առավոտյան Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառում օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով 3 ավան և 27 գյուղ կա, որտեղ շուրջ 6,9 հազար մարդ է բնակվում։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները 515 հետցնցում են արձանագրել։
 
Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, մոտ 190-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

  • Կիսվել: