Տիբեթում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմտյան Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 8,7 հազար բնակչություն ունեցող Լոբուչ քաղաքից 83 կմ հյուսիս-արևելք։ Օջախը 10 կմ խորության վրա է:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հունվարի 7-ին Չինաստան-Նեպալ սահմանին 7,1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 126 մարդ, վիրավորվել՝ 61,5 հազարը: