կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Չինական Տիբեթում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն 36 զոհ

Չինական Տիբեթում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն 36 զոհ

7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
 
Երկրաշարժը գրանցվել է գիշերը Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Տինգրի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
 
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տիբեթում երկրաշարժի զոհ է դարձել 36 մարդ։
Բնակչությունը ներկայում տարհանվում է հետցնցումների վտանգի պատճառով։
 
Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 09.05-ին, (Երևանի ժամանակով 05.05-ին)։ 

  • Կիսվել: