ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Tesla-ն Ավստրալիայում ավելի քան 15 հազար էլեկտրամոբիլ է հետ կանչել

Tesla-ն Ավստրալիայում ավելի քան 15 հազար էլեկտրամոբիլ է հետ կանչել

Ավստրալիայում ավելի քան 15000 Tesla էլեկտրամոբիլ է հետ կանչվել հետևի լապտերների անսարքության պատճառով։ Ինչպես նախազգուշացրել են Ավստրալիայի իշխանությունները, այդ անսարքությունը կարող է բարձրացնել լուրջ վնասվածքների ու անգամ մահվան հանգեցնող վթարների հավանականությունը։

Ինչպես գրում է The Guardian-ը, խոսքը 15 914 Tesla Model 3 և Model Y ավտոմեքենայի մասին է, որոնք վաճառվել են Ավստրալիայում 2022 թվականին։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Tesla ընկերությունն արդեն երկրորդ անգամն է ավտոմեքենաներ հետ կանչում, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ երրորդ անգամ։

Tesla-ի վերջին խնդիրն Ավստրալիայում կապված էր ծրագրային ապահովման խափանման հետ, ինչն ազդում էր հետևի լապտերների վրա, սակայն արգելակային լույսերի, հետընթացի լույսերի և ցուցիչների հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։

«Ծրագրային ապահովման խափանման պատճառով հետևի լապտերները մի կամ երկու կողմից կարող են ինչպես հարկն է չլուսարձակել», - հայտնել են ընկերությունից։

  • Կիսվել: