հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Telegram-ը գործարկել է իր սեփական արժույթը՝ Stars-ը

Telegram-ը գործարկել է իր սեփական արժույթը՝ Stars-ը

Telegram մեսենջերը գործարկել է սեփական արժույթը՝ Stars, որով հնարավոր կլինի վճարել թվային ապրանքների և ծառայությունների համար Telegram մինի հավելվածներում՝ էլեկտրոնային գրքերից և առցանց դասընթացներից մինչև խաղերի իրեր։

Stars արժույթը հնարավոր է գնել վճարային համակարգերի միջոցով App Store և Google Play առցանց խանութներում կամ օգտագործելով PremiumBot բոտը:

Ճիշտ է, Apple-ը և Google-ը Stars արժույթ գնելիս օգտատերերից միջնորդավճար կպահեն, որը կազմում է մինչև 30%: Այնուամենայնիվ, Telegram-ը խոստանում է սուբսիդավորել Stars-ով գնված գովազդը, ուստի միջնորդավճարը գրեթե զրոյական կլինի։

Telegram-ի մինի հավելվածների ստեղծողները Fragment հարթակի միջոցով կկարողանան ստացված Stars արժույթը վերածել Toncoin կրիպտոարժույթի։

Մեսենջերի ստեղծողները խոստանում են, որ Telegram-ի ապագա թարմացումներում Stars արժույթը կունենա էլ ավելի շատ գործառույթներ։ Մինի հավելվածներում թվային ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուց բացի՝ հնարավոր կլինի, օրինակ, նվերներ ուղարկել բովանդակություն ստեղծողներին։

  • Կիսվել: