չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Telegram-ում հայտնվել են նոր ֆունկցիաներ

Telegram-ում հայտնվել են նոր ֆունկցիաներ

Telegram-ը թարմացրել է մի շարք գործառույթներ. օգտատերերն այժմ կարող են ձայնագրել «մեկանգամյա» ձայնային և տեսահաղորդագրություններ, որոնք ջնջվում են նամակագրությունից՝ անմիջապես լսելուց հետո։

Օգտատերերը նաև հնարավորություն ունեն ձայնագրման ընթացքում վիդեո կամ աուդիո հաղորդագրությունները մի պահ դադարեցնել, այնուհետև վերսկսել դրանք ուղարկելուց առաջ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի վերջին, Telegram-ը զանգերին ավելացրել էր նոր անիմացիաներ և գունավոր ֆոն, որոնք փոխվում են՝ կախված փուլից՝ զանգի ընթացքում, զրույցի ընթացքում և ավարտից հետո։

  • Կիսվել: