չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թել Ավիվին անօդաչու սարքով հարվածի պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները

Թել Ավիվին անօդաչու սարքով հարվածի պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները

Թել Ավիվի Բեն Եհուդ և Շալոմ Ալեյհեմ փողոցների անկյունում՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ պայթյունի պատճառը անօդաչու թռչող սարքն է: Հարվածի պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները, խոստացել բացահայտել Թել Ավիվի վրա հարձակման մանրամասները։

Պաշտոնական տվյալով՝ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն տասը՝ հոսպիտալացվել։ Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայը հայտնել է բարձր պատրաստվածության ռեժիմի անցնելու մասին։

  • Կիսվել: