չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

։Իսրայելական բանակը հայտարարել է, որ Թել Ավիվի վրա հարձակված անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության է։ Գերատեսչության կարծիքով՝ այն գործարկվել է Եմենի տարածքից հուսիթների կողմից։

Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու սարքը, որի պատասխանատվությունը ստանձնել են Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթները, և որի հետևանքով մեկ մարդ է զոհվել Թել Ավիվում, եղել է իրանական արտադրության «Սամմադ-3»: 

Հագարին ասել է, որ թռչող սարքը Թել Ավիվ է հասել ծովից:

 

  • Կիսվել: