չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տեխասի հյուրանոցներից մեկում պայթյունի է տեղի ունեցել․  21 մարդ է տուժել

Տեխասի հյուրանոցներից մեկում պայթյունի է տեղի ունեցել․ 21 մարդ է տուժել

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորտ քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքում 21 մարդ է տուժել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ տեղի ուստիկանությանը հղումով։

«Վերջին հաղորդագրության մեջ նշվում է 21 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսը ծանր վիրավորում են ստացել։ Տուժածներց 14-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոց, մեկն ինքնուրույն է հասել հիվանդանոց»,- գործակալության հետ զրույցում ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները գազի հոտ են նկատել և կանչել նաև տեղի գազի օպերատորի ներկայացուցիչներին։

  • Կիսվել: