հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները. Թրամփ

Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները. Թրամփ

Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, և ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, և ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը հարցնում է, թե արդյոք պատժամիջոցները հնարավո՞ր է վերացնել։ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն շատ խիստ պատժամիջոցներ է կիրառում, և դա դժվարություններ է ստեղծում այդ երկրի համար անելու այն, ինչ ցանկանում է: Ես պատրաստ եմ լսել նրանց, տեսնենք, թե ինչ կլինի»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը դեռևս չի արձագանքել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին: Ավելին՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը «շարունակում է աջակցել Իսրայելին, ռազմակայաններ պահել և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով վերականգնվում է Վաշինգտոնի առավելագույն ճնշումը Թեհրանի վրա։ Փաստաթուղթը, մասնավորապես, ուղղված է Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն։ Այն նաև կոչ է անում Վաշինգտոնին ակտիվացնել իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված ջանքերը։

ԱՄՆ պատժամիջոցները ներառում են գրեթե ամբողջական առևտրային և ֆինանսական էմբարգո, որն արգելափակում է իրանական նավթի արտահանումը և երկրի բանկերի մուտքը համաշխարհային համակարգ: Սահմանափակվել են ներդրումները էներգետիկ ոլորտում, ռազմարդյունաբերական համալիրում, նպատակային պատժամիջոցներ են սահմանվել կոնկրետ անձանց ու կազմակերպությունների դեմ:

  • Կիսվել: