Թեհրանը կդիմակայի Վաշինգտոնի պատժամիջոցային ճնշմանը. Իրանի ԱԳՆ
Իրանի դեմ պատժամիջոցներն ուղղված են զարգացող երկրների միջեւ հարաբերությունների խափանմանը, Թեհրանը կդիմակայի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Իրանի եւ մի շարք այլ պետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ Իրանի հետ տնտեսական տարբեր ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,- նշվել է դիվանագետի հաղորդագրությունում, որը հրապարակվել է հանրապետության արտաքին քաղաքական գերչատեսչության թելեգրամ-ալիքում։ Նա նշել է, որ ԱՄՆ վերջին սահմանափակիչ միջոցները ցույց են տալիս Վաշինգտոնի ցանկությունը՝ «խափանել զարգացող երկրների միջեւ բարեկամական եւ իրավաչափ հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով»:
Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելը, ընդգծել է Բաղային, վկայում է «ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտության հետապնդման հարցում բարի կամքի եւ լրջության բացակայության մասին»։ Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը «դիմակայելու է ահաբեկման եւ ճնշման քաղաքականությանը՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները երկրի անկախ եւ արժանապատիվ զարգացումը շարունակելու համար»։