հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թեհրանում սպանվել է Աֆղանստանի նահանգային ոստիկանության նախկին պետը

Թեհրանում սպանվել է Աֆղանստանի նահանգային ոստիկանության նախկին պետը

Թեհրանում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել է Աֆղանստանի ուժային կառույցների նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Ակրամուդդին Սարին: Իրանի ոստիկանությունը հաստատել է սպանության փաստը, տեղեկացնում է Mehr-ը:

Նշվում է, որ Իրանի ոստիկանությունը հաստատել են Թեհրանում Աֆղանստանի նախկին կառավարության օրոք Թահար նահանգի ոստիկանության նախկին պետ Ակրամուդդին Սարիի սպանությունը։

Ըստ ոստիկանության՝ Սարին զինված հարձակման է ենթարկվել Թեհրանի Վալի Ասր փողոցում գտնվող իր աշխատավայրից դուրս գալուց հետո։ Նա գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացած վերքերից մահացել է։

Թեհրանի ոստիկանության վարչությունում Mehr գործակալության իրականացրած հետաքննությունը ցույց է տվել, որ սպանության փաստը հաստատված է, և տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։

Միջադեպի քննությունը շարունակվում է, սպանության մեղավորները հետախուզման մեջ են:

 

  • Կիսվել: