երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իսրայելը  հարված է հասցրել Իրանին ու փակել իր օդային տարածքը

Իսրայելը հարված է հասցրել Իրանին ու փակել իր օդային տարածքը

Շաբաթ առավոտյան Թեհրանի կենտրոնում մի քանի հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է Mehr-ը:

Press TV-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Իսրայելական հրթիռները հարվածել են Թեհրանի Դանեշգա պողոտային և Ջոմհուրի թաղամասին, պայթյունից ծուխ է բարձրանում Պաստուր թաղամասում։

Իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին գրում են, որ «հարձակումը իսրայելա-ամերիկյան համատեղ գործողություն է, որի նախագծման աշխատանքը քանի ամիս է տևել»։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, Իսրայելի բանակը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Նա հավելել է, որ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել է օդային տարածքը։

Իսրայելական աղբյուրները  նաև հայտնում են, որ մինչ այժմ Իրանի տարածքում հարվածների թիրախ են հանդիսացել շուրջ 30 օբյեկտներ, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրը և հետախուզական շտաբը:

AP–ի տեղեկություններով, իսրայելական հարվածների թիրախում է եղել նաեւ Ալի Խամենեի նստավայրը։

  • Կիսվել: