հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովը. քննարկվում է Սիրիայի հարցը

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովը. քննարկվում է Սիրիայի հարցը

Թեհրանում մեկնարկել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթաժողովը, տեղեկացնում է Mehr-ը։

Հայտնի է, որ կողմերը քննարկում են Սիրիայի հարցը:

Ավելի վաղ Իրան ժամանած՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձնազրույց են ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։

Այնուհետեւ կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը։

  • Կիսվել: