կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեհրանում կվերագործարկվի Ադրբեջանի դեսպանատունը․ ճանապարհային քարտեզ են մշակել

Թեհրանում կվերագործարկվի Ադրբեջանի դեսպանատունը․ ճանապարհային քարտեզ են մշակել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ է մշակվել։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քենանին, գրում է APA-ն։ 

Հիշեցնենք՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, սպանվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել էին։ Ադրբեջանի նախագահը միջադեպը ահաբեկչություն էր որակել, որից հետո փակվել էր դեսպանատունը։

  • Կիսվել: