չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թեհրանում Կիպրոսի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի Իրանի տարածքային ամբողջականության դեմ միջամտողական դիրքորոշման

Թեհրանում Կիպրոսի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի Իրանի տարածքային ամբողջականության դեմ միջամտողական դիրքորոշման

Թեհրանում Կիպրոսի. դեսպանը կանչվել է ԱԳՆ` ի նշան բողոքի Իրանի տարածքային ամբողջականության դեմ միջամտողական դիրքորոշման դեմ, գրում է parstoday.ir-ը:

Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի հարցերով նախարարի օգնական և գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը, ի պատասխան Կիպրոսի և Էմիրաթների պաշտոնյաների համատեղ հայտարարության մեջ Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ միջամտողական հայտարարությունների, Թեհրանում Կիպրոսի դեսպան Անդրեաս Կոզոպիսին կանչել է Արտաքին գործերի նախարարություն և, գրավոր նոտա հանձնելով, նրան փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության խիստ բողոքը։ Մոհամմադ Ալիբեկը Կիպրոսի դեսպանին հիշեցրել է, որ Բոմոս, Մեծ և Փոքր Թոնբ երեք կղզիները Իրանի տարածքի անբաժանելի մասն են, և որ Իրանի պատմական, անվիճելի և արդյունավետ ինքնիշխանությունը այս երեք կղզիների նկատմամբ անվիճելի է։

 

  • Կիսվել: