երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանում կայացել է 1988թ․ իրանական ականակիրների վրա ԱՄՆ-ի հարձակման գործով դատական առաջին նիստը

Թեհրանում կայացել է 1988թ․ իրանական ականակիրների վրա ԱՄՆ-ի հարձակման գործով դատական առաջին նիստը

Թեհրանում կայացել է 1988թ․ իրանական ականակիրների վրա ԱՄՆ-ի հարձակման գործով դատական առաջին նիստը, որին մասնակցել են զոհերի հարազատները, գրում է parstoday.ir-ը:

1988թ ապրիլի 18-ին իրանական «Սահանդ», «Սաբլան» և «Ջոշան» ականակիրների վրա ամերիկյան ահաբեկչական բանակի ավիահարձակման հետևանքով զոհվեց 54 նավաստի։
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 4-ին Թեհրանում կայացել է վերոնշյալ հարձակման զոհերի ընտանիքների ներկայացրած հայցի գործով առաջին դատական նիստը։
Նիստի սկզբում դատավորը նշել է․ «Դատական հայցը ներկայացվել է միջադեպի զոհերի ընտանիքների 98 անդամների կողմից։ Հայցը վերաբերվում է ոչ պատերազմական պայմաններում իրանական երեք ավիակիրների վրա ԱՄՆ բանակի իրականացրած հարձակմանը»։
Զոհերի ընտանիքների փաստաբանը նշել է․ «Չնայած Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմում չեզոք դիրք գրավելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, այդ երկիրն ուղղակի ագրեսիա է կիրառել Իրանի դեմ, հարձակում իրականացնելով «Սահանդ», «Սաբլան» և «Ջոշեն» ականակիրների վրա»։

Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի՝ որևէ երկրի դեմ ուժի դիմելը համարվում է միջազգային իրավունքի խախտում, և ԱՄՆ-ն այս հարձակմամբ խախտել է միջազգային իրավունքը։
ԱՄՆ-ի պատմությունը, ձևավորման հենց սկզբից, լի է այլ երկրների դեմ հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման բազմաթիւվ դեպքերով։

  • Կիսվել: