Թեհրանում հանրահավաք է անցկացվել
Թեհրանի բնակիչները Հեղափոխության հրապարակում հավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն «Բաշարաթ Ֆաթհ» (Հաղթանակի օրհնություն) գործողության և ի նշան զինված ուժերի նկատմամբ երախտագիտության, տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Իրանի իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը բոլորին կոչ էր արել իրենց աջակցությունը հայտնել «Հաղթանակի օրհնություն» գործողությանը և հայրենիքը պաշտպանող ուժերին՝ այսօր՝ 18:00-ին, Թեհրանի Էնգելաբ հրապարակում անցկացվելիք համազգային հանրահավաքին մասնակցելու միջոցով։
Տեսանյութը՝ այստեղ: